«Բավարիա»-ի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերն իր կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդ»-ում:
Ֆուտբոլիստը հրաժարվել է երկարաձգել թիմի հետ կնքած պայմանագրի ժամկետը, որն ուժի մեջ կլինի մինչև 2016 թվականը:
Տրանսֆերի մոտավոր արժեքը կկազմի 20 մլն եվրո, սակայն կողմերը դեռևս վերջնական համաձայնության չեն եկել: Մանկունիանցիները համաձայնության են եկել ֆուտբոլիստի հետ. ինչպես հաղորդում է BBC-ն, Շվայնշտայգերին սպասվում է աշխատավարձի զգալի բարձրացում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նոր թիմում գերմանացու աշխատավարձը կկազմի տարեկան 10 մլն եվրո:







































