Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Կարլոս Տևեսը հրաժեշտ է տվել ակումբի երկրպագուներին: Արգենտինացի հարձակվողը մարզական կարիերան կշարունակի «Բոկա Խունիորս»-ում:
«Իմ կյանքում նոր փուլ է մեկնարկում: Ցանկանում եմ բոլորին շնորհակալություն հայտնել այստեղ անցկացրած 2 փայլուն մրցաշրջանի համար: Շնորհակալ եմ երկրպագուներին, որոնք միշտ սատարել են ինձ:
Շնորհակալ եմ նաև բոլոր թիմակիցներիս, մարզչական շտաբին որոնք ինձ սատարել են թե’ խաղադաշտում, թե’ դրա սահմաններից դուրս: Հուսով եմ` «Յուվե»-ն կշարունակի հաղթել»,- Instagram-ի իր էջում գրել է Տևեսը:






































