Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը, ով մոտ է «Պորտու» տեղափոխությանը, հրաժեշտ է տվել իր թիմակիցներին:
AS-ի փոխանցմամբ` թիմի հերթական մարզման մեկնարկից 1 ժամ անց միայն Կասիլյասը ներկայացել է մարզաբազա, որից հետո հրաժեշտ է տվել մադրիդյան ակումբի ֆուտբոլիստներին:
Պորտուգալական ակումբի կազմում Կասիլյասի տարեկան աշխատավարձը կկազմի 2.5 մլն եվրո: Նախնական տեղեկությունների համաձայն` «Ռեալ»-ը միանվագ վճարելու է Կասիլյասի 2 տարվա աշխատավարձը, քանի որ դարպասապահը դեռևս 2 տարվա գործող պայմանագիր ունի:
Նրա տարեկան աշխատավարձը մադրիդյան ակումբում կազմում է 7 մլն եվրո:






































