Եվրոպայի լիգայում պարտություն կրելուց հետո «Ուլիս»-ի կազմում արմատական փոփոխություններ են սպասվում: Թիմի մեկնարկային կազմը բացառությամբ դարպասապահ Արսեն Բեգլարյանի հանդես չի գա ՀՀ առաջնությունում: Իրակլի Չեժիան, Իրակլի Գեփերիձեն, Լևան Ջարկավան, Իվան Մամախանովը, Զամիր Ջանաշիան, Ռադե Դուգալիչը, Կոնստանտին Մորոզովը, Արտակ Ալեքսանյանը, Դավիթ Խուրցիձեն և Նիկա Պիլիևը ակումբի հետ երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը և տեղափոխվել Արմավիրի «Տորպեդո»:
Սա չի նշանակում, որ «Ուլիս»-ը հանդես չի գալու Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում: Հիմա ակումբի ղեկավարությունը ակտիվ սելեկցիոն աշխատանք է տանում թիմը նոր խաղացողներով համալրելու համար: Մոտակա օրերի ընթացքում ակումբը կտեղեկացնի, թե ովքեր են համալրելու «Ուլիս»-ի կազմը:
Ավելացնենք, որ «Բիրկիրկարա»-ի հետ խաղից հետո «Ուլիս»-ում չեն նաև կարճաժամկետ պայմանագիր ստորագրած Ժոել Չիբամբան և Իգոր Պադերինը:
Սուրեն Չախալյանին և նրա օգնականներին երկրորդ անգամ անընդմեջ սպասվում է թիմ կառուցելու դժվարին գործընթացը:
«Ուլիս» ՖԱ
Մամլո քարտուղարություն










































