«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը շարունակում է դարպասապահ Դավիդ Դե Խեային փոխարինող փնտրել:
AS-ի տեղեկությունների համաձայն` «կարմիր սատանաներ»-ի ուշադրության կենտրոնում է Մադրիդի «Ատլետիկո»-ի դարպասապահ Յան Օբլակը:
Մադրիդյան ակումբը հայտարարել է, որ կհրաժարվի Սլովենիայի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններից միայն այն դեպքում, եթե պոտենցիալ գնորդը վճարի ֆուտբոլիստի պայմանագրով նախատեսված հրաժարագինը, որը 45 մլն եվրո է կազմում:








































