Այս տարի Կանանց միջացգային օրվա նախօրեին Փարիզի վարչակազմը որոշել է հարգել 12 լեգենդար կանանց հիշատակը՝ փողոցները նրանց անուններով կոչելով:
Ֆրանսուա Միտերանի կինը, ով Libertés հիմնադրամի հիմնադիրն է, իր անունը կտա Բյևր փողոցի պուրակին: Փարիզի Խորհրդի ցուցասրահում կհայտնվի դե Գոլի կառավարության պատգամավոր, կառավարության միակ կին ղեկավար (1972-1973թթ.) Նիկոլ Օտլոկի անվամբ ցուցատախտակ։
Գեներալ Լեկլերկի պողոտան կստանա դերասանուհի Դելֆինա Սեյրիգի անունը: Ֆուան փողոցը կանվանափոխվի Անի Ժերարդոյի անունով: Անդրե Սիթրոենի անունը կրող փողոցում կհայտնվի ռազմաճակատում աշխատած կանանց նվիրված հուշատախտակ:
Միշելե փողոցը կանվանափոխվի ֆրանսիական դիմադրության մասնակից Ժենևևա Անտոնիոս դե Գոլի անվամբ: Վաննոյի փողոցը կստանա ֆրանսիացի դաշնակահարուհի Գաբի Կազադեյուսի անունը: Արվեստի գործերի հայտնի վաճառողուհի Բերտա Վեյի անունը կկրի Վիկտոր Մասեի փողոցը։ Այս մասին տեղեկացնում է Euromag-ը:
Կին-պատմաբան, հայտնի լրագրող Էդիտ Թոմի անունով կկոչվի Պիեռ Նիկոլի փողոցը։ Ռաքել Մյուլլերի հուշատախտակը կհայտնվի Ավենիր փողոցում: