Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Կեյլոր Նավասը մտադիր է հեռանալ իր ներկայիս ակումբից: Այդ մասին հայտնում է Marca-ն:
Տեղեկությունների համաձայն` կոստառիկացի ֆուտբոլիստը դժգոհ է ակումբի ղեկավարների և մարզչական շտաբի դիրքորոշումից, քանի որ «արքայական ակումբ»-ը շարունակում է ջանքեր գործադրել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ Դե Խեայի տրանսֆերը ձեռք բերելու համար: Նավասի համար ակնհայտ է, որ այդ տրանսֆերային գործարքն իրականանալու դեպքում, ինքը դարձյալ կմնա պահեստայինների նստարանին:
Հիշեցնենք` Նավասը «Ռեալ» է տեղափոխվել նախորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ: Նա բամիցս նշել է, որ չի ցանկանում պահեստային լինել:









































