Ուրբաթ օրը Ջոն Բրենանը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ ԿՀՎ-ի ղեկավարի պաշտոնը:
«Ջոն Բրենանի երդմնակալության արարողությանը ներկա էր փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը»,- նշվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
Երդմնակալության արարողությունը փակ է եղել մամուլի համար: Նախօրեին Բրենանի թեկնածությունը հաստատել էր ԱՄՆ Սենատը:
Նշենք, որ 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո Բրենանը ղեկավարում էր Ահաբեկչության դեմ պայքարի ազգային կենտրոնը: Ըստ մամուլի հրապարակումների՝ դեռևս 2008-ին Բրենանը ԿՀՎ ղեկավարի թեկնածուներից էր, սակայն նրա՝ Կոնգրեսում հաստատվելու բարդություններից խուսափելու համար Օբաման հրաժարվել էր այդ մտքից: