Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ համացանցում հայտնվել է հուզիչ տեսանյութ, որն առնչվում է շների հետ կատուների առաջին հանդիպմանը։ Դա յուրատեսակ փորձ է՝ տեսնելու համար, թե ինչպես են կենդանիներն արձագանքում միմյանց տեսնելուն։
Տեսանյութը YouTube վիդեհոսթինգում տեղադրվել է հուլիսի 7-ին և արդեն իսկ ունի գրեթե 1.5 միլիոն դիտում։
Տեսանյութում երևում է, որ առաջինը զամբյուղից դուրս են գալիս կատվի ձագերը, իսկ շան ձագերը վախենում են դուրս գալ զամբյուղից։ Սակայն ավելի ուշ գնահատելով իրավիճակը՝ նրանք սկսում են խաղալ կատուների հետ։










































