Միջազգային տիեզերակայանի ուղեծիրը կբարձրացվի 2.1 կմ-ով։
Դա կարվի հուլիսի 23-ին 3 հոգանոց անձնակազմով «Սոյուզ ТМА-17М» տիեզերանավի՝ ՄՏԿ թռիչքի համար բալիստիկ պայմանների ապահովման նպատակով։
Ուղեծրի հերթական շտկումը տեղի կունենա հուլիսի 10-ին։ Այս մասին Interfax-ին հայտնել են Թռիչքների կառավարման կենտրոնից։ Շտկումը ծրագրվում է իրականացնել բեռնատար «Պրոգրես М-26М» բեռնանավի շարժիչների օգնությամբ։







































