Նախագահ Էվո Մորալեսը այցով Բոլիվիայում գտնվող Հռոմի պապ Ֆրանցիսկոսին անսովոր նվեր է հանձնել՝ փայտե խաչ՝ մուրճ ու մանգաղի տեսքով: Այս մասին գրում է La Vanguardia-ն:
Այդ նվերը բուռն քննարկումներ է առաջացրել սոցցանցերում: Շատ օգտատերեր ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ մուրճն ու մանգաղը աթեիզմ մարմնավորող կոմունիստական գաղափարախոսության խորհրդանիշն է:
Ընդ որում, այդ խաչը իսպանա-բոլիվիացի ճիզվիտ քահանա Լուիս Էսպինալի աշխատանքի ճիշտ կրկնօրինակն է, ով սպանվել է 1980-ին Լաս Վեգասում մարդու իրավունքների պաշտպանությանը մասնակցելու համար:
Բոլիվիայի կառավարությունը հերքել է նվերում որևէ քաղաքական ենթատեքստի առկայությունը։











































