Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլում հաջողության հասավ նաև «Ալաշկերտ»-ը:
Թիմը հաղթահարեց բավականին բարդ մրցակցի` շոտլանդական «Սենթ Ջոնսթոն»-ի արգելքը: Աբրահամ Խաշմանյանի սաները պարտվեցին 2:1 հաշվով և որակավորման փուլ դուրս եկան մրցակցի հարկի տակ խփած գոլի շնորհիվ: Առաջին խաղը Երևանում ավարտվել էր «Ալաշկերտ»-ի հաղթանակով` 1:0 հաշվով:
Հիշեցնենք, որ «Շիրակ»-ը նույնպես դուրս է եկել Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլ:
«Սենթ Ջոնսթոն» – «Ալաշկերտ»` 2:1
1:0 Օ’Հալորան (34′), 1:1 Գյոզալյան (74′), 2:1 ՄկՔեյ (87′)







































