Ռուսաստանն ԱՄՆ ազգային անվտանգության համար ամենախոշոր սպառնալիքն է: Այս մասին գրում է Reuters-ը`վկայակոչելով ԱՄՆ շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահի թեկնածու Ջոզեֆ Դանֆորդին:
Դանֆորդի կարծիքով`միջազգային ասպարեզում Ռուսաստանի վարքագիծը պետք է առաջացնի «ոչ այլ ինչ, քան տագնապ»:
«Այսօրվա իմ գնահատականն է. Ռուսաստանն ամենամեծ սպառնալիքն է մեր ազգային անվտանգության համար»,-արձանագրել է Դանֆորդը:
Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը միջուկային գերտերություն է`«ունակ խախտելու դաշնակիցների ինքնիշխանությունը»:











































