Sunday, 07 06 2026
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները
Անգլիական «ամառը» գերազանցում է հայկականին․ ռեկորդային շոգ
ՔԿ-ն կքննի հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին հրապարակումը
Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը

Արտագաղթ կառավարության բարձր հովանու ներքո

Եթե Հայաստանի տնտեսական ցուցանիշները համադրենք որևէ քաղաքակիրթ, կայացած պետության ցուցանիշների հետ, ապա այդ պետությունում անմիջապես առաջին իսկ արձագանքը կլինի կառավարության պաշտոնանկության հարցի բարձրացումը: Հայաստանում, սակայն, դա ոչ միայն տեղի չի ունենում, ինչի առանցքային պատճառն, իհարկե, ընտրական մեխանիզմի բացակայությունն է, այլ կառավարությունը «մուննաթ» է գալիս իր ընդդիմախոսների վրա, ինչի վկայությունն էր բոլորովին վերջերս տնտեսական համաժողովի ընթացքում Հովիկ Աբրահամյանի ելույթը, որում վարչապետը հայտարարում է, թե «նվնվոցով» տնտեսություն չի զարգանա:

Եթե Հայաստանում ընտրական մեխանիզմ լիներ, ապա ՀՀԿ-ական խորհրդարանական մեծամասնությունը 2017 թվականին ձայն ստանալու համար կառավարությանը կուղարկեր հանգստի՝ դրա փոխարեն ձևավորելով մի կառավարություն, որը մինչև 2017 թվականը կփորձեր իր տնտեսական քաղաքականության արդյունքով համոզել հանրությանը, որ ՀՀԿ-ն արժանի է նորից կազմել մեծամասնություն ու կառավարություն: Բայց Հայաստանի հանրապետական կուսակցությունը վերարտադրվել է ընտրական մեխանիզմը ոտնատակ տալով, հետևաբար կառավարությունը ձևավորվում է հենց այդ սկզբունքներով: Այսինքն՝ ներկայիս կառավարության հանդեպ ՀՀԿ-ի հայացքը պայմանավորում են հարցերը, թե կառավարությունն ինչքանով է ունակ նպաստելու վերարտադրման մեխանիզմի աշխատանքին: Այսինքն՝ ինչ հեղինակություններ, օլիգարխներ են պաշտոններում՝ նախարարից մինչև վարչության պետեր, որոնք վարչական ռեսուրսը ծառայեցնելու են ՀՀԿ-ի ձայների նկարմանը:

Այս իրավիճակում, որքան տնտեսական ցուցանիշները վատ լինեն, այնքան կառավարությունը կլինի կառավարելի: Իսկ քանի որ ՀՀԿ ներսում կան բազմաթիվ թևեր, նրանք շահագրգռված են, որ Հովիկ Աբրահամյանն իր թևով կախված լինի տնտեսական վատ ցուցանիշներից: Այդպես Աբրահամյանը ստիպված կլինի ընտրական փուլում ավելի շատ ուրիշների համար աշխատել, քան իր համար կամ իր թիմի: Ահա այդ պատճառով էլ Հովիկ Աբրահամյանը մեղադրում է իր ընդդիմախոսներին «նվնվոցի» համար՝ հրաժարականի մասին մտածելու փոխարեն: Հայաստանի տնտեսությունը դառնում է այս իրավիճակի զոհը:

Միգրացիայի պետական կոմիտեի ղեկավարը կարող է որպես ձեռքբերում ներկայացնել այն, որ մի քանի հազար մարդու համար հանել են ՌԴ մուտքի արգելանքը, և նրանք կարող են հանգիստ գնալ աշխատելու: Այսինքն՝ Հայաստանի պետական պաշտոնյան որպես ձեռքբերում, որպես արդյունք ներկայացնում է այն, որ ՌԴ հետ լուծել են Հայաստանի ևս մի քանի հազար քաղաքացու արտագաղթի հարցը՝ լինի այդ արտագաղթը մշտական, թե ժամանակավոր՝ տարեկան 8-9 ամսով: Հայաստանի կառավարությունը ոչ թե ոգևորությամբ ներկայացնում է երկրում հազարավոր աշխատատեղերի ստեղծման փաստը, այլ այն, որ լուծել է ևս մի քանի հազարին երկրից դուրս գնալու ճանապարհով ապահովելու հարցը: Երևի առաջիկա բյուջետային պլանավորումներում կառավարությունը նաև իր վրա վերցնի հեռացողների ավիատոմսերի հարցը, որպեսզի մարդիկ Հայաստանից ավելի հեշտ ու ավելի շատ հեռանան: Ինչքան քիչ բողոքող ու դժգոհող մնա Հայաստանում, այդքան ավելի հանգիստ կլինի կառավարության համար, այդքան ավելի քիչ կլինեն «նվնվացողները»:

Սերժ Սարգսյանի մասնակցությամբ հանդիսավորությամբ բացվում են 50-60 աշխատատեղ ունեցող ինչ-որ ընկերություններ՝ այն դեպքում, երբ Հայաստանին առնվազն 50-60 հազար աշխատատեղ է անհրաժեշտ ամենակարճ ժամանակահատվածում: Ընդ որում՝ պետք են ոչ միայն զուտ աշխատատեղեր, այլ վճարվող աշխատատեղեր, որոնք հնարավորություն կտան քաղաքացիներին ստացած աշխատավարձով ապրել արժանապատվորեն, ոչ թե ապրել խաբվածության և հուսահատության զգացումով: Հայաստանին պետք են աշխատատեղեր, որոնք իրենց արդյունավետությամբ, իրենց շահավետությամբ նվազագույն համեմատելիություն կունենան արտերկրում, մասնավորապես Ռուսաստանում աշխատատեղերի հետ: Գուցե հասկանալի է, որ Ռուսաստանի վարձատրության չափերին հասնելը այդքան էլ իրական չէ, բայց քաղաքացին կնախընտրի թեկուզ ոչ այդքան, բայց համեմատաբար բարձր աշխատավարձով ապրել իր երկրում, քան հեռանալ օտարություն և վերապրել արտագաղթի թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական բարդությունները և բարդույթները:

Մինչդեռ վարչապետի և կառավարության անդամների որևէ ելույթում չկան աշխատատեղերի հարցի շեշտադրումներ, չկա այդօրինակ որևէ հանձնառություն, երբ կառավարությունը պատասխանատվություն կստանձնի որևէ ցուցանիշի համար: Այդ խնդրի հանդեպ բացարձակապես անտարբեր է նաև Սերժ Սարգսյանը, որն ավարտում է իր պաշտոնավարման երկրորդ ժամկետը, երրորդ առաջադրվելու հնարավորություն չունի, փոխում է կառավարման մոդելն ու լուծում լիովին այլ խնդիրներ, որոնք նրա համար չեն էլ ենթադրում հասարակությանը, այսպես ասած, թեկուզ անիրական խոստումներով դուր գալու անհրաժեշտություն: Սերժ Սարգսյանն ամենայն հավանականությամբ անցնում է ստվերային կառավարման և անձնական շահագրգռություն չունի հասարակությանը սոցիալական խոստումներ տալ իր անունից և թեկուզ ձևականորեն մտնել այդ խոստումների պատասխանատվության տակ:

Ավելին՝ Սերժ Սարգսյանի համար առաջիկայում տնտեսական վիճակի կայուն և կառավարելի անկումը ինչ-որ իմաստով նույնիսկ կարող է օգտակար լինել իշխանության ներսում եղած մի շարք խնդիրներ լուծելու համար: Խոսքը, կրկնում եմ, կայուն և կառավարելի, այսպես ասած չափավոր անկման մասին է: Առավել ևս, որ թե՛ Սարգսյանը, թե՛ Հովիկ Աբրահամյանն ու կառավարությունը, թե՛ ՀՀԿ մեծամասնությունը, ըստ էության, որևէ դասավորության դեպքում բացարձակապես շահագրգռված չեն իրավիճակի փոփոխության քայլեր անելու հարցում, քանի որ այլ կերպ, քան համակարգային, ինստիտուցիոնալ արմատական փոփոխությունները, Հայաստանում տնտեսական իրավիճակ փոխելն անհնար է: Իսկ այդ փոփոխությունները առաջին հերթին հարվածելու են հենց իրենց շահերին՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում