Իսպանական Պամպլոնայում ընթանում է Սան-Ֆերմին փառատոնը, որի մաս են կազմում ավանդական ցլավազքերը։ Այսօր առավոտյան անցկացված ցլավազքի ժամանակ 5 իսպանացիներ վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտնում է Local պարբերականը՝ նշելով, որ վնասվածքները նրանց կյանքին չեն սպառնում։
Դա եղել է տոնի շրջանակում անցկացվելիք 8 ցլավազքերից 3-րդը։ Առաջին վազքի ժամանակ ցլերը հարվածել էին 2 ամերիկացու և 1 ֆրանսիացու, երկրորդի ժամանակ՝ 1 ավստրալացու։
1911 թվականից սկսած՝ ցլավազքից 15 մարդ է զոհվել։ Մահվան վերջին դեպքը տեղի է ունեցել 2009 թվականին։






































