MasterCard միջազգային վճարային համակարգը անհիմն բարձր միջնորդավճար է վերցրել քարտապաններից և ռիթեյլերներից՝ հայտարարել է Եվրահանձնաժողովը, որը հակամենաշնորհային հետաքննություն է անցկացրել ընկերության դեմ։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Մրցակցության հարցերով եվրահանձնակատար Մարգարետ Վեստագերի խոսքով՝ շատ գնորդներ ամեն օր քարտերով են վճարում, երբ գնում են սնունդ, հագուստ կամ վճարում գնման համար առցանց խանութում։ «Այժմ մենք կասկածում ենք MasterCard-ին նրանում, որ այդ վճարային համակարգն արհեստական կերպով գերազանցել է միջնորդավճարը, ինչը կարող էր վնաս հասցնել ԵՄ-ում գնորդներին և ռիթեյլերներին»,- ասել է նա։
ԵՄ-ն հայտարարել է MasterCard-ի դեմ հակամենաշնորհային հետաքննության անցկացման մասին դեռևս 2013-ի գարնանը։








































