«Վեցյակի» ու Իրանի միջև բանակցությունների վերջնաժամկետը, որը սպառվում է հուլիսի 10-ին, կարող է երկարաձգվել ևս երեք օրով՝ մինչև հուլիսի 13-ը: TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են իրանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով իրենց դիվանագիտական աղբյուրները:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար, Իրանի նախկին արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ Իրանն ու «վեցյակը» այսօր կարող են ավարտել միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի տեխնիկական ասպեկտների քննարկումը. «Այսօր տեխնիկական հարցերի շուրջ բանակցությունների վերջին օրն է»:







































