Monday, 29 06 2026
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան
10:50
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios
Երևանցիների ընդհանուր շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի՝ 1998-ին արդեն հոտած պայմանագրին․ Ավինյան
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
Երևանի փողոցներն լայնանալու հնարավորություն չունեն․ Ավինյանը՝ շինաշխատանքների և խցանումների մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի՝ «Հայոց ցեղասպանության» վերաբերյալ որոշումը
Team Telecom – Azer Telecom գործարքը ՀՀ համար պարունակում է և՛ ռիսկեր, և՛ հնարավորություններ

Հովիկ Աբրահամյանի ու Սերժ Սարգսյանի մրցակցությունը Ռուսաստանում

Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանն այսօր միաժամանակ լինելու են Ռուսաստանում, սակայն տարբեր քաղաքներում: Եթե Սերժ Սարգսյանն Ուֆայում մասնակցելու է ԵՏՄ-ի, ՇՕՍ-ի և ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովներին, ապա Հովիկ Աբրահամյանը Մոսկվայում հանդիպելու է ՌԴ վարչապետ Մեդվեդևի հետ:

Այս երկու իրադարձությունները ընդհանուր առմամբ պետք է նպատակ հետապնդեն պահել Հայաստանի տնտեսության շնչառությունն ու վերականգնել առողջությունը, ինչը այսօր, մեղմ ասած, բավական խաթարված վիճակում է: Սակայն Սերժ Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի ռուսաստանյան այցերը, ըստ էության, ունեն նաև այլ՝ այսպես ասած, քաղաքական կամ ներքաղաքական, իսկ ավելի շուտ՝ ներիշխանական երանգ, որն իհարկե հրապարակված կամ հայտարարված չէ, սակայն անխուսափելի է Հայաստանում ստեղծված իրավիճակի ֆոնին: Հատկապես էլեկտրաէներգիայի թանկացման խնդրի շուրջ հայաստանյան իրադարձություններն ու ՀԷՑ-ի ճակատագրի հարցը այստեղ բավական շոշափելիորեն ի ցույց են դնում այս խնդիրները:

Մամուլում հրապարակումներ եղան, որ Սերժ Սարգսյանը հունիսի 27-ին մտադիր է եղել հայտարարել ՀԷՑ-ի սեփականատիրոջ փոփոխության անհրաժեշտության մասին, սակայն ինչ-ինչ գործոններից ելնելով՝ այդ մտադրությունից հրաժարվել է: Սերժ Սարգսյանը հակված է այդ փոփոխությանը, և ակնհայտ է, որ հենց Սարգսյանն է ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանի կողմից ՀԷՑ-երի գնման, այսպես ասած, գաղափարախոսը, և սա նաև սարգսյանական ոճի մեջ է: Նույն ոճով նա 2006 թվականին առաջ մղեց Հրազդան ՊՇԷԿ-ի հինգերորդ բլոկը Ռուսաստանին վաճառելու և այդպիսով գազի գնի թանկացումը սուբսիդավորելու գործարքը:

Իր հերթին, ՀԷՑ-ի հարցում այս գործարքին դեմ է Հովիկ Աբրահամյանը, քանի որ նմանօրինակ խոշոր օբյեկտի ձեռքբերումով և հսկայական ներդրումներով Սամվել Կարապետյանը անկասկած ավելացնում է իր կշիռը և՛ քաղաքական կյանքում, և՛ իշխանության համակարգում ընդհանրապես: Իսկ այստեղ արդեն Հովիկ Աբրահամյանի հետ տեղի է ունենում շահերի բախում, քանի որ առաջնային հավակնություններ ունի նաև Աբրահամյանը: Ավելին՝ Սերժ Սարգսյանն այս գործարքով ըստ էության մտադիր է երևի թե նաև Կարապետյանին դարձնել հակակշիռ Հովիկ Աբրահամյանին: Վերջինս էլ շահագրգռված է ՀԷՑ-ի խնդրի լուծմամբ, բնականաբար, սակայն ոչ Կարապետյանի միջոցով, նրա դերակատարման աճով:

Ռուսաստանում Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանն այսօր կփորձեն առաջ մղել խնդրի հանգուցալուծման իրենց տարբերակներն ու պատկերացումները, որոնք էլ, ինչպես արդեն նշեցինք, տրամագծորեն տարբեր են: Իսկ հարցը կարևոր է, քանի որ ըստ էության վերաբերում է Հայաստանի տնտեսության ողնաշարին: Ավելի շուտ ոչ թե Հայաստանի, այլ Հայաստանի իշխանական համակարգի տնտեսական ողնաշարի, քանի որ ակնհայտ է ՀԷՑ-ի այսպես ասած յուրօրինակ հարաբերությունները իշխանություններին այս կամ այն կերպ մերձավոր կամ պատկանող բիզնես շրջանակների, ձեռնարկությունների հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում