Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Աստղային պատերազմներ» ֆիլմից R2-D2 խաղալիք ռոբոտը կօգնի Միջազգային տիեզերակայան ուղևորվող անձնակազմին իմանալ, թե երբ է վրա հասնում անկշռությունը: Այդ մասին հայտարարել է ամերիկացի աստղագնաց Չել Լինդգրենը:
Նա հայտարարել է, որ շատ է սիրում «Աստղային պատերազմներ» ֆիլմը և սպասում է այդ ֆիլմի նոր սերիայի թողարկմանը: Հայտնի է, որ այդ ֆիլմում շատ նավերի վրա բացակայում է R2-D2 աստղամեխանիկ-ռոբոտը:
Աստղագնացն ընդգծել է, թե իր երեխաներն ասել են, որ իրենց տիեզերանավում պետք է ներկա լինի նման ռոբոտ: Լինդգրենն այդ կերպ է պատասխանել այն հարցեին, թե որ խաղալիքն է թռիչքի ժամանակ ծառայելու որպես անկշռության ցուցիչ ու անձնակազմի թալիսման: Անձնակազմի թռիչքը պլանավորված է հուլիսի 23-ին:











































