Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում հրաձգության հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 1-ը վնասվածքներ է ստացել. նրա վիճակը գնահատվում է կայուն։ Այս մասին հայտնում է Baltimore Sun-ը՝ հղում անելով ոստիկանությանը։
Տեղի ունեցածի մասին ոստիկանությանը հայտնել են Մերիլենդի համալսարանի աշխատակիցները։ Դեպքը տեղի է ունեցել համալսարանից ոչ հեռու։ Նրանք նկատել են, թե ինչպես են երկու բաց գույնի մեքենաներից իջել երկու զինված անձինք և սկսել կրակ բացել։
Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են։











































