«Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը հրաժարվել է թիմի հետ մեկնել ասիական շրջագայության: Այդ մասին հայտնում է The Telegraph-ը:
20-ամյա ֆուտբոլիստը հուսով է, որ այդ որոշման շնորհիվ կարագացվի «Մանչեսթեր Սիթի» իր տեղափոխության գործընթացը: «Քաղաքայիններ»-ը ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ երրորդ առաջարկն են նախապատրաստում ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ստերլինգը, ով Soccerex-ի վարկածով Եվրոպայի ամենաարժեքավոր երիտասարդ ֆուտբոլիստ է ճանաչվել (մինչև 21 տարեկան), հրաժարվել է երկարաձգել է ակումբի հետ 2017 թվականին ավարտվող պայմանագրի ժամկետը:
Անգլիայի պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում Ռահիմը 35 հանդիպում է անցկացրել, 7 գոլ է խփել և գոլային 7 փոխանցում կատարել:








































