Վիրջինիայի նախկին նահանգապետ Ջիմ Գիլմորը հայտարարել է ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու իր ծրագրերի մասին՝ հայտնում է Richmond Times-dispatch-ը։
«Ես ինձ հետ կբերեմ փորձ, որը մյուսները չունեն»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Հանրապետական կուսակցությունից այլ թեկնածուներ չեն անդրադարձել այն թեմաներին, որոնք նա համարում է կարևորագույն ազգային անվտանգության և տնտեսական մարտահրավերների առումով։








































