Արևմտյան Աֆրիկայում Էբոլա համաճարակի մասին անկախ զեկույցում նշվում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) բավականին միջոցներ և հմտություններ չունի, նման աղետներին գլոբալ մասշատբներով հակազդելու համար: Այս մասին գրում է BBC-ն:
Այդ համաճարակի հետևանքով ներկա պահին ավելի քան 11 հազար մարդ է զոհվել, հիմնականում` Գվինեայում, Սիեռա Լեոնեում և Լիբերիայում:
Զեկույցում նշվում է, որ ԱՀԿ-ի կիրառած միջոցներն ուշացված են` անբավարար ֆինանսավորման և ՄԱԿ-ի այլ գործակալությունների հետ վատ կոորդինացման պատճառով:
ԱՀԿ պատասխան հայտարարությունում ասվում է, որ այդ նկատողությունները հաշվի կառնվեն կազմակերպության բարեփոխումների ծրագիրը քննարկելիս:









































