Սրտանոթային հիվանդություններն աշխարհում մահվան գլխավոր պատճառներից են, գրում է Meddaily-ն: Հայտնի է, որ մրգերով հարուստ դիետան նվազեցնում է արտանոթային համակարգի հիվանդությունների վտանգը:
Ֆրանսիայում գյուղատնտեսեական հետազոտությունների ազգային ինստիտուտի գիտնականները պարզել են, թե ինչպես է այդ հավանականության վրա ազդում թուրինջի հյութը:
Գիտափորձը ցույց է տվել, որ ֆլավոնոններով թուրինջի հյութի մշտական օգտագործումը դրական է ազդել արյունատար անոթների վրա: Իսկ ահա առանց ֆլավոնենների հյութը գործնականում ոչ մի փոփոխության չի հանգեցրել:
Այսպես, ըստ երևույթին, ֆլավոնոնները շատ կարևոր են սրտանոթային համակարգի համար: