Թեհրանի միջուկային ծրագրի կարգավորման հարցով միջազգային միջնորդներ «վեցյակի» և Իրանի բանակցությունները կարող են երկարել ևս մեկ շաբաթ: Այդ մասին հայտնում է gazeta.ru-ն:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համոնդը հայտարարել է, որ չնայած գործընկերներին հարկ է լինում բարդ որոշումներ ընդունել, սակայն «վեցյակը» և Իրանը տրամադրված են համաձայնության հասնելու, որի համար կամք կա:
Բացի այդ, նա հայտնել է, որ մեկնում է Վիեննայից, սակայն մոտակա օրերը կվերադառնա՝ մասնակցելու Իրանի բանակցություններին:











































