Սպիտակ գիշերները կարող են ճարպակալման պատճառ դառնալ՝ նման եզրակացության են հանգել Պետրոզավոդսկի պետական համալսարանի գիտնականներն առնետների վրա իրականացված փորձի արդյունքում։ Դա կարող է կիրառելի լինել նաև մարդկանց դեպքում։ Այս մասին TASS գործակալությանը հայտնել է գիտական խմբի ղեկավար Իրինա Վինոգրադովան։
Փորձի համար գիտնականները նորածին առնետներին բաժանել են 4 խմբի և պահել նրանց լուսավորության տարբեր պայմաններում։
Հետազոտությունները հաստատել են վարկածն այն մասին, որ լուսավորումը քնի ժամանակ հանգեցնում է ճարպակալման, նպաստում տարբեր հիվանդությունների զարգացմանը, այդ թվում՝ օնկոլոգիական, կրճատում է կյանքի տևողությունը։








































