Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի վարսավիր Դենիզ Մաքադամը գեղեցկության գաղտնիքներ է պատմել, հայտնում է The Daily Mail-ը: Մաքադամի խոսքով՝ կզակի գծի մոտ ավարտվող սանրվածքը հնարավորություն է տալիս ստանալ դեմքի ձգվածության էֆեկտ և կնոջը սեքսուալություն է հաղորդում:
Վարսավիրի խոսքով՝ մի շարք հայտնի կանայք, մասնավորապես՝ դերասանուհիներ Հելեն Միրենը, Դայան Քիթոնը, Շերոն Սթոունը տարիքի հետ հենց կարճ սանրվածք են նախընտրել: Մաքադամի խոսքով՝ երկար մազերը «ծանրացնում են» տարեց դեմքերը:
«Ժամանակ է գալիս, երբ ճիշտ քայլ է դառնում կարճ սանրվածքը»,- ասել է վարսավիրը: Նրա ամենահայտնի հաճախորդը ևս այդ ոճն է նախընտրել, նշում է թերթը:
Մաքադամը նաև կանանց խորհուրդ է տալիս չկրկնօրինակել փոփ-երգչուհիների սանրվածքները, այլ հարմար ոճը փնտրել:
Մաքադամը բրիտանական արքայական ընտանիքի հետ համագործակցում է արդեն ավելի քան 30 տարի:








































