Ամերիկյան լողափին մարդկանց վրա օդանավ է ընկել։ Միջադեպի հետևանքով մի դեռահաս վնասվածքներ է ստացել։
Associated Press-ի փոխանցմամբ՝ միաշարժիչ ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Հարավային Կալիֆոռնիայի լողափում, որտեղ մի քանի տասնյակ մարդիկ են հանգստանալիս եղել։
12-ամյա տղային հոսպիտալացրել են, նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Կարլսբադ քաղաքում ավազների վրա ընկնելուց հետո ինքնաթիռը շրջվել է։ 23-ամյա օդաչուն չի տուժել։ Վթարի պատճառ է դարձել շարժիչի հզորության անկումը։











































