Բոստոնի ահաբեկչության կազմակերպման համար ԱՄՆ-ում ցմահ դատապարտված Ջոհար Ցարնաևի փաստաբանները բողոքարկել են դատավճիռը: Այս մասին գրում է BBC-ն:
Առայժմ պաշտպանական կողմը դատավճռի միայն նախնական բողոքարկում է ներկայացրել: Փաստաբանները միայն պնդում են, որ գործը պետք է վերանայել՝ ելնելով «արդարադատության շահերից»:
Նրանք խոստացել են իրենց դիրքորոշումը մանրամասն հիմնավորել և ամբողջական բողոքարկում ներկայացնել օգոստոսի 17-ից ոչ ուշ:









































