Եգիպտոսում ձերբակալվել են «Եղբայր-մուսուլմաններ» կազմակերպության անդամներ, ովքեր կասկածվում են Սուեզի ջրանցքում ահաբեկչություն կազմակերպելու մտադրության մեջ, հայտնում է lenta.ru-ն: Ահաբեկչական խմբի կազմում 13 մարդ են, այդ թվում՝ ջրանցքի վարչական աշխատողը: Ջրանցքի մաքրման և էլեկտրամատակարարման համակարգերում դավադիրները հասցրել են տեղադրել ռումբեր, նաև մի քանի պայթուցիկ սարքեր են հորել ափերին:
Ուժայինները «Եղբայր-մուսուլմանների» դեմ նոր արշավ են կազմակերպել այն բանից հետո, երբ հունիսի 29-ին Եգիպտոսի գլխավոր դատախազ Հաշիմա Բարակատի ավտոմեքենան Հելիոպոլում պայթել է ականի վրա, որի հետևանքով նա մահացել է:








































