Letnwews պորտալի փոխանցմամբ՝ հնէաբանները Բրազիլիայում հայտնաբերել են դինոզավրի նոր տեսակի մնացորդներ: Դրանք հայտնաբերվել են բրազիլական Ուբերաբա քաղաքում կատարված շինարարական աշխատանքների ժամանակ: Դինոզավրի ոսկորների տարիքը ենթադրաբար կազմում է 80 միլիոն տարի:
Գիտնականները ենթադրում են, որ դրանք պատկանում են դինոզավրի անհայտ տեսակի: Շինարարական հրապարակում հայտնաբերվել է ողնաշար և կողոսկրեր, ինչը բնութագրական չէ գիտությանը հայտնի գիշատիչ կենդանիներին: Գիտնականները կարծում են, որ դրանք պատկանում են խոտակեր անհայտ դինոզավրի:









































