Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ զրույցում հաստատել է, որ Աթենքը պարտքային խնդրի կարգավորման նոր առաջարկներ կներկայացնի արդեն երեքշաբթի։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով հունական կառավարության ներկայացուցչին։
Սպասվում է, որ Աթենքի առաջարկությունները կքննարկվեն Բրյուսելում, որտեղ երեքշաբթի կկայանա հուլիսի 5-ի հանրաքվեից հետո Հունաստանում իրավիճակի վերաբերյալ եվրոգոտու արտակարգ գագաթնաժողովը։
Կիրակի կայացած հանրաքվեում քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ավելի քան 61 տոկոսը «ոչ» է ասել եվրոպացի վարկատուների պահանջներին։









































