Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ բերման ենթարկվածների նկատմամբ որևէ գործողություն, հետապնդում չի իրականացվելու, նրանք բաց են թողնվելու:
«Ամեն դեպքում իրենց շնորհակալություն, իրենք իրենց պահել են շատ լավ՝ որպես ՀՀ արժանապատիվ քաղաքացիները, նաև հաղթանակը բոլորին է: Հավաստիացնում եմ, որ նրանց նկատմամբ ոստիկանությունը հետապնդում չի իրականացնի և չի բացառվում, որ հիմա էլ ազատ արձակվեն»,-ասաց նա։