Sunday, 19 05 2024
Հակառակ Բագրատ սրբազանի խոստման՝ փողոցն է հաղթում տաճարին
13:09
Մոսկվայում մահացել է Ռուսաստանում Հոնդուրասի դեսպանը
Պուտինը արտոնեց, որ Ալիեւը հանդիպի Իրանի նախագահին
Զորավարժության գործնական փուլերից մեկին հետևել է ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը
Իրանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ են անցկացրել
12:15
Խարկովում ռազմագործողություններիn հարակից շրջաններից ավելի քան 10 հազար մարդ է տարհանվել
Հոսանքազրկումներ Երևանում և մարզերում մայիսի 20-ին
Օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 25-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ․ նախագիծ
11:30
Իսպանիայում 1,8 տոննա մետամֆետամին են առգրավել
11:15
Ավստրալիան կավելացնի ռազմական բյուջեն
Ավտովթար Սիսիան-Գորայք ավտոճանապարհին․ կան տուժածներ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Վլադիմիր Պուտինը համախոհների «եվրոպական ակու՞մբ է ձեւավորում»
10:24
Microsoft-ը 4 միլիարդ եվրո է ներդնում ֆրանսիական ամպային ծառայություններում
Ռուսաստանը խայտառակվեց Հայաստանի հետ նման կերպ վարվելու համար․ Ֆրենկ Փալոն
10:09
Իսպանիայում մարդկանց մոտ առնետի հեպատիտի տասնյակ դեպքեր են հայտնաբերվել
Ալիևը միայն Մինսկի խումբը լուծարելով կարող է դատել Արցախի ղեկավարներին
09:45
Գերմանիայում կիբեռհանցագործություններից վնասը 2023 թվականին գերազանցել է 205 միլիարդ եվրոն
09:30
Չինաստանը 2023-2024 ֆինանսական տարում դարձել է Հնդկաստանի գլխավոր առևտրային գործընկերը
Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է
Ինչ է պատմել Արարատ Միրզոյանը Բերբոքին Ալմաթիի մասին
Մոսկվայի «Մեծ թատրոնից» մարդկանց տարհանել են
«Պուտինի այցը Հյուսիսային Կորեա նախապատրաստական փուլում է»․ Պեսկով
Երևանի ռեստորաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի
Պարզ լճի մոտ անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի եզրափակիչ փուլը. ներկա է եղել Փաշինյանը
Սկսեցինք Տավուշից՝ սակայն թիրախն ու լծումները Երևանում են. մենք հասել ենք մեր տրամաբանական ավարտին
Կրակոցներ՝ Հրազդանում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է
Հասկացանք, դուք սկյութ եք
«Շենգավիթ» բժշկական կենտրոնում ծննդկան է մահացել
Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Ժողովրդի պահանջները չեն բավարարվել, պայքարը շարունակվում է. համակարգող նոր խմբի հայտարարությունը

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ Բաղրամյան պողոտայում պայքարող քաղաքացիները հանդես են եկել հայտարարությամբ.

«Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ շարունակվում է համաժողովրդական ընդվզումը։ Ժողովրդի բողոքը ընթանում է ինքնակառավարմամբ՝ ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավական նորմերին և ժողովրդավարական ոգուն համապատասխան։ Եվ բնականոն է, որ պայքարը տարբեր փուլերում համակարգվում է ակտիվ քաղաքացիների տարբեր խմբերի կողմից։ Հետևաբար՝ խելամիտ չէ շահարկել շարժման քաղաքականացված կամ միասնական լինել-չլինելու հարցը։

Ակնհայտ է, որ ժողովրդի պահանջները չեն բավարվել առ այսօր, հետևաբար՝ պայքարը շարունակվում է։

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ դեռ անհայտ է, թե թանկացվելիք 6.93 դրամը ինչ միջոցներով է փոխհատուցվելու, սակայն ակնարկել է արտաբյուջետային աղբյուրների մասին։ Հիշեցնում ենք, որ շարժումը սկզբունքորեն դեմ է սակագնի բարձրացմանը, հետևաբար չի ընդունելու սակագինը թանկացնելու և ցանկացած միջոցներով փոխհատուցելու որոշումը:

Սերժ Սարգսյանը տնտեսական հանձնաժողովի նիստին հայտարարել է, որ հարկավոր է աուդիտ անցկացնել՝ կանխավ համոզմունք արտահայտելով, որ սակագնի բարձրացումն արդարացված է։ Այս պնդումն ի սկզբանե, մեղմ ասած, անվստահություն է առաջացնում։ Նաև հայտարարում է, որ այդ աուդիտորական կազմակերպությունը պետք է ժողովրդի ներկայացուցիչների հետ համատեղ որոշվի։

Շարժումը պատասխանում է, որ վստահության բացակայության պայմաններում աուդիտի թեման հետզհետե վերածվում է կեղծիքները կոծկելու, քան դրանք բացահայտելու միջոցի:

Պատկան մարմիններից ակնկալում ենք վերոնշյալ խնդիրների հստակ պարզաբանում և միաժամանակ հիշեցնում շարժման պահանջները՝

1.Չեղարկել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հակասոցիալական որոշումը

2.Պատժել խաղաղ հանրահավաքի մասնակիցների և լրագրողների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին և դադարեցնել քրեական հետապնդումն ընթացող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ

3.Վերանայել սակագինը՝ նվազեցման միտումով

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում