Friday, 12 06 2026
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան

Քրդական կուսակցության 22 պատգամավորների դեմ սկսված դատական հայցերում պահանջվում է 2350 տարվա ազատազրկում. The Economist

Քրդական Fırat լրատվական գործակալությունը, վկայակոչելով անգլիական The Economist պարբերականը, նշում է, որ քրդերի շրջանում գնալով նվազում է վարչապետ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ) ցուցաբերվող աջակցությունը.

«Թուրքիայի 14 միլիոն քրդերն արդեն չեն հավատում ԱԶԿ-ի «իսլամական եղբայրության» մասին խոսքերին: Չնայած թուրքերի ու քրդերի միջև «եղբայրության» մասին հնչեցրած կոչերին` ԱԶԿ-ն շարունակում է քուրդ քաղբանտարկյալներին տարիներով պահել բանտերում:

Օրինակ` քուրդ կին քաղաքական գործիչ, նախկին խորհրդարանական Լեյլա Զանան թուրքական բանտում 10 տարի է անցկացրել միայն նրա համար, որ երդման արարողակարգի ժամանակ իրեն թույլ է տվել քրդերենով ելույթ ունենալ (նա նաև մեղադրվել է Թուրքիայում արգելված ու ահաբեկչական հռչակված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) կազմակերպության անդամ լինելու մեջ):

2009 թվականից սկսած թուրքական բանտեր են ուղարկվել 2300 քուրդ ակտիվիստներ: Քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) 22 խորհրդարանականների (ներառյալ ԽԺԿ նախագահ Սելահաթթին Դեմիրթաշը) դեմ սկսված դատական հայցերում պահանջվում է 2350 տարվա ազատազրկում:

ԱԶԿ-ի կառավարությունը շարունակում է գաղտնի հանդիպումներ ունենալ Մարմարա ծովի Իմրալը կղզում ցմահ բանտարկություն կրող քուրդ առաջնորդ, PKK-ի հիմնադիր Աբդուլլահ Օջալանի հետ: Վերջինս ազատազրկված է 1999 թվականից:

ԱԶԿ-ին չվստահելու և խորհրդարան մուտք գործելու համար սահմանված 10 տոկոսանոց նախընտրական արգելքի պատճառով քրդերը հունիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում հանդես են գալիս առավել շատ անկախ թեկնածուներով, քան 2007 թվականի ընտրություններում:

Հիշեցնենք, որ 2002 թվականի նոյեմբերի 3-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում քրդերը հանդես եկան միացյալ կուսակցությամբ, որը հավաքեց քվեների 6 տոկոսից ավելին, ինչը, բնականաբար, բավարար չեղավ թուրքական խորհրդարան մուտք գործելու համար:

Դրա համար էլ 2007 թվականի հուլիսի 22-ին կայացած վաղաժամ խորհրդարանական ընտրություններում քրդերը փոխեցին իրենց մարտավարությունը և հանդես եկան ոչ թե միացյալ կուսակցությամբ, այլ` առանձին (անկախ) թեկնածուներով: Իսկ դա հանգեցրեց նրան, որ Թուրքիայի արևելյան և հարավարևելյան շրջաններում, ուր գլխավորապես ապրում են քրդեր, նրանք հասան զգալի հաջողության. 21 խորհրդարանական մանդատ:

Հատկանշական է, որ այն վայրերում, որտեղ քուրդ անկախ թեկնածուները պարտություն էին կրել կամ չէին առաջադրել իրենց թեկնածությունը, ԱԶԿ-ն վստահ հաղթանակ էր տարել` հավաքելով քվեների 60 տոկոսից ավելին: Դա պայմանավորված է նրանով, որ քրդերը, հայերի նման, նախընտրում են իրենց համար չարյաց փոքրագույնը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում