Ավստրալիայի Մելբուռն քաղաքի խիստ ռեժիմի բանտում խռովություն է բարձրացել ծխելու արգելքի ներմուծման պատճառով։ Այս մասին հայտնում է Herald Sun-ը։
Միջադեպի հետևանքով բանտի անձնակազմը տարհանվել է։ Խռովությանը մասնակցող կալանավորների հստակ թիվը հայտնի չէ։
Հաղորդվում է, որ ծխելու արգելքը երկրի 14 ուղղիչ հաստատություններում պետք է ուժի մեջ մտնի չորեքշաբթի։