Monday, 15 06 2026
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները
Երևանում կգործի ամառային ստեղծագործական ճամբար՝ երեխաների և պատանիների համար
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի դեմ մեկ օրում 28 մարտական ​​գործողության մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
19:10
Նորվեգիայի արքայադստեր որդին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման
Իրանը այլևս երբեք միջուկային զենք չի ունենա. Թրամփին հաջողվեց այն, ինչ չհաջողվեց Օբամային
18:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Ռուսական ալիքները պետք է անմիջապես փակվեն. որքան ուշ, այնքան վատ Հայաստանի համար
Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Իսրայելը ամեն կերպ կխոչընդոտի Իրան-ԱՄՆ գործարքը. իրանական հանրության մեջ ևս վստահությունը խարխլված է
Լիբանանի նախագահը հուսով է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնականապես կավարտի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմը
Վանաձորում երեխան ընկել է գետը, դեպքի վայր են մեկնել փրկարարները
Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ «երկրորդ ճակատ կբացվի՞»
17:50
Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է. ֆոն դեր Լայեն
Արարատ Միրզոյանն ու Յոհան Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա գործընկերության հարցեր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվի ծառերի սրսկում

Քաղաքապետարանում բոլորը «դրայվ» ոճով են աշխատում (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի ՍԻՐԱՆԿՅՈՒՆ ծրագրի հյուրն է Երևանի քաղաքապետի խորհրդական, Երևանի գլխավոր դիզայներ Վարդան Վարդանյանը


– Վարդան, երկու ամիս է` Երևանի գլխավոր դիզայներն եք: Ի՞նչ աշխատանքներ եք հասցրել իրականացնել: Արդյո՞ք քաղաքի ձևավորման հետ կապված ինչ-որ բան կարողացել եք փոխել: Կամփոփե՞ք` ինչ աշխատանքներ եք իրականացրել:


– Իհարկե, աշխատանքներ կատարվել են. փորձեմ ներկայացնել դրանցից մի քանիսը, այդ թվում` կանաչապատման աշխատանքները: Դրանք սեզոնի հետ սկսվել են, և բոլորս տեսնում ենք քաղաքում տարբերությունը: Դրանից բացի, Հոլանդիայից նոր ծաղիկների տնկիներ են գալիս, շուտով կտեսնենք նաև դրանք: Մեկնարկել են Երևան քաղաքի շենքերի բարեկարգման, լվացման, ներկման աշխատանքները (թվով 67 շենք է այս տարվա ծրագրում նախատեսված): Մոտ տասը օր է` սկսվել են Կորյուն, Իսահակյան, Սայաթ-Նովա, Թումանյան փողոցների շենքերի բարեկարգման աշխատանքները: Բացի այդ, մենք ունենք «Քաղաքապետարանի գործընկերներ» ծրագիրը, որի շրջանակներում խոշոր կառույցները, կազմակերպությունները իրենց ցանկությամբ մասնակցում են այս ծրագրերին, իրենց կողմից իրականացվում են շքամուտքերի, շենքերի, ինչպես նաև պուրակների, այգիների, արձանների, հուշարձանների, առհասարակ քաղաքի արտաքին տեսքի հետ կապված մաքրման, բարեկարգման աշխատանքներ:


– Անցյալ տարի շատերը նշում էին, որ այդ աշխատանքները շատ անփույթ են իրականացվում, հիմա Դուք որքանո՞վ եք հետևողական:


– Չեմ կարող ասել անցյալ տարվա համար, բայց հիմա հետևողական ենք. ոչ միայն ես, բոլորը, ով մասնակցում է ծրագրին և կապ ունի այս ծրագրի հետ, բոլոր վարչություններն իրենց մասով հետևողական են աշխատում:


– Քաղաքի նախկին գույնը վարդագույն էր: Արդյո՞ք այսօր փորձում են պահպանել քաղաքի հին գույները, տոնայնությունը: Որքանո՞վ են ակնահաճո լինում այս աշխատանքները, որքանո՞վ եք կարողանում ճիշտ իրականացնել դրանք:


– Իրականում քաղաքի գույնը, կոլորիտը միանշանակ ցանկալի է պահպանել, չնայած այն հանգամանքին, որ այսօր կա մի փոքր ավելի աշխույժ, ավելի հետաքրքիր գույների փոփոխման անհրաժեշտություն, բայց մենք փորձում ենք շատ նուրբ և շատ զգույշ լինել, որովհետև սա չի կարելի դիտարկել մեկ կարծիքով և մի տեսանկյունից: Միանշանակ այստեղ պետք է ուղղակի ճիշտ որոշել այդ հարցը: Աշխատանքները տարվում են, և, կարծում եմ, բոլորս պետք է հետևենք և գնահատական տանք աշխատանքներին:


– Նշեցիք, որ առաջնայինը կանաչապատման խնդիրն է, որ շուտով կլինեն նաև հոլանդական ծաղիկները: Շատ բնապահպաններ բազմիցս նշել են, որ բնապահպանական աղետի եզրին կանգնած Երևանը հնարավոր չէ վերականգնել ծաղիկներով և թփերով: Վերջերս տնկած ծառերը դեկորացիա՞ են, թե՞ բնապահպանական խնդիր է քաղաքապետարանը դրել իր առաջ:


– Մասնագիտական առումով չգիտեմ` ինչ կասեն բնապահպանները, բայց կարծում եմ` եթե բերվել են այս ծառատեսակները, պատկերացրել են, որ դրանց կյանքն էլ պետք է երկար լինի և որակն էլ լավը լինի: Այն, որ քաղաքին մշտադալար ծառեր էին պետք, համաձայն եմ, քանի որ մենք ունենք խորը աշնան և ցուրտ ձմռան խնդիր, իսկ քաղաքի գունային տեսքը առանց կանաչի տխուր է լինում: Դրա համար հիմա մենք այդ հարցերն էլ ենք լուծում: Իսկ ինչ վերաբերում է հոլանդական ծաղիկներին, ապա միայն հոլանդական ծաղիկներ չեն լինելու, կլինեն նաև տեղական տնկիներ, ծաղիկներ, մոտ ժամանակներս կմեկնարկի նաև այդ ծրագիրը, որը նոր գույներ կհաղորդի մեր քաղաքի արտաքին տեսքին, և շատ մեծ տարբերություն կլինի:


– Ինչո՞ւ է դարձյալ շեշտադրումը կատարվում կենտրոնում, ինչո՞ւ ենք լուծում կենտրոնի շենքերի խնդիրը, ինչո՞ւ ընդհանուր քաղաքի մասին չենք մտածում:


– Միանշանակ ընդհանուր քաղաքի մասին մտածում ենք, բոլոր վարչական շրջանները ստացել են վերը նշված ծառերից, կատարվել են աշխատանքներ: Այն միայն կենտրոնում չի իրականացվել, այլ ընդհանուր քաղաքում: Բարեկարգման մյուս մասով բոլոր վարչական շրջաններն ունեն հստակ բակային տարածքների և շենքերի արդիականացման ծրագրեր:


– Վարդան, ի՞նչ դժգոհություններ եք առավել հաճախ մեր համաքաղաքացիներից լսում:


– Առանձնապես զանգեր չեմ ստանում: Բայց պատրաստակամ ենք բոլոր բողոքները և առաջարկները միանշանակ լսել և մասնակցել, տալ լուծում, որովհետև բողոքն ինքն իրենից ցանկություն է, որ կարելի է լսել և հասկանալ:


– Քաղաքում շատ են անճաշակ ցուցապաստառները. այդ հարցն ինչպե՞ս պետք է լուծվի:


– Ինչ վերաբերում է պաստառներին, ապա հիմա նոր չափորոշիչներ, ավագանու նոր որոշումներ եղան` ընդհանուր գովազդի հետ կապված: Պաստառների հետ կապված կա մեծ խնդիր, երբ շատ անգամներ տեսնում ենք բացակայում է գովազդը, և տեղը դատարկ է: Նման խնդիրներ շատ են լինում, քանի որ դրա պահանջը որոշակի սեզոնով է պայմանավորված, որի համար էլ մենք միշտ կանգնում ենք այդ խնդրի առաջ: Հիմա մենք իրականացնում ենք մի քանի սոցիալական ծրագրեր նաև խնդրի լուծման համար, որոնցից մեկը «Օգնի՜ր դպրոցիդ»-ն է, մոտակա օրերին կլինեն պաստառները:


– Քաղաքապետը իր 100 օրվա կապակցությամբ ասել է, որ այս պաշտոնում աշխատելիս ինքը «դրայվ» է զգում: Դուք ի՞նչ եք զգում:


– Մենք էլ «դրայվ» ոճով ենք աշխատում, և ընդհանրապես ամբողջ հիմնարկը: Մենք բոլորս մեծ ակնկալիքներ ունենք քաղաքում շատ հետաքրքիր և նոր քայլեր անելու առումով:


– Նախորդ անգամ մեզ հետ զրույցում նշեցիք, որ ուզում եք սիրուն Երևանը տեսնել. ինչպիսի՞ն է այն, ըստ Ձեզ, հիմա արդյո՞ք որոշակիորեն հասցրել եք գեղեցկացնել:


– Եթե հիմա ասենք, որ ինչ-որ մի բանի հասել ենք, մեր մյուս քայլերը կարող են ավելի դանդաղ գնալ, դրա համար եկեք ասենք, որ դեռ չենք հասել ոչ մի բանի, և գնանք իդեալական քաղաք տեսնելու ճանապարհով:


– Ո՞րն է, ըստ Ձեզ, իդեալական քաղաքը:


– Մաքուր, գեղեցիկ, կանաչապատ: Ես ուզում եմ տեսնել մեր Երևանը, իսկ իրականում մեր Երևանը շատ սիրուն է, եթե կան տեղեր, անկյուններ, հանգույցներ, որոնք փոփոխման կարիք ունեն (դա իմ կարծիքը չէ, բոլորիս կարծիքն է), մենք իրականում դրա վրա էլ աշխատում ենք, ուզում ենք տեսնել ավելի ու ավելի մաքուր, գեղեցիկ, կանաչապատ. այն քաղաքը, որը ցանկացած երևանցի կուզենար տեսնել:


– Ձեր` դիզայների աչքերով քաղաքի ո՞ր հատվածն է ամենախոցելին:


– Այստեղ երևի թե չի կարելի բաժանել, բայց փորձենք դիտարկել այդպես. երևանցիների համար ցանկալի է ունենալ կանաչ զոնաներ հետաքրքիր ժամանց անցկացնելու համար, զբոսաշրջիկների` քաղաք այցելությունների համար մի առանձին միջավայրի ստեղծման կարիք կա: Տարեցտարի նրանց քանակն ավելանում է: Ամեն դեպքում, քաղաքը պետք է ունենա իր արտաքին տեսքի չափորոշիչները:


– Ձեր աշխատանքը լա՞վ, գերազա՞նց, թե՞ բավարար կգնահատեք:

– Չեմ ուզում գնահատել, գնահատել նշանակում է կանգնել ամփոփել, իսկ կանգնելու ժամանակ չէ, դեռ պետք է գնալ առաջ, ես չեմ ուզում գնահատել իմ աշխատանքը, գուցե հետո ուրիշը գնահատի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում