Ռուս տիեզերագնաց Գենադի Պադալկան նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել ուղեծրում մարդու գտնվելու տևողությամբ։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Ցուցանիշի հաշվման ժամանակ հաշվի է առնվում ողջ ժամանակը, որը տիեզերագնացն անցկացրել է բոլոր արշավների կազմում։ Նախորդ ռեկորդը կազմել է 803 օր և պատկանել Սերգեյ Կրիկալյովին (2011 թ)։
Գենադի Պադալկան գտնվում է 5-րդ տիեզերական արշավում։ Միջազգային տիեզերակայանում նա գլխավորում է 44-րդ առաքելությունը։ Հունիսի 29-ին լրացել է ուղեծրում նրա գտնվելու 804-րդ օրը։
Մինչ ծրագրված վերադարձը Երկիր, Պադալկայի ընդհանուր «տիեզերական փորձը» կկազմի 880 օր։