Բարաք Օբամայի քույրը` Մեյա Սոետրոն, ամոթալի քայլ է համարել միլիարդատեր Դոնալդ Տրամպի` Բարաք Օբամայի ծննդյան վկայականը ներկայացնելու պահանջը, որ նպատակ ուներ պարզել` արդյո՞ք նա ծնվել է ԱՄՆ-ում և իրավունք ուներ ընտրվելու ԱՄՆ նախագահ: Այս մասին Սոետրոն հայտարարել է CNN-ին տված հարցազրույցում:
«Դա ամոթ ու խայտառակություն է», Տրամպի գործողությունները բնութագրել է նա: «Ես կարծում եմ, որ ժամանակն է վերջ դնել այս հիմարություններին», ասել է նախագահի քույրը:
Հիշեցնենք, որ ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Տրամպը, որը պատրաստվում է մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին, կասկած է հայտնել Օբամայի` ԱՄՆ-ում ծնված լինելու կապակցությամբ: