«Բարսելոնա»-ի նախկին նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ կարող է ձեռք բերել Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը, եթե հաղթի կատալոնական ակումբի նախագահի առաջիկա ընտրություններում:
Լապորտան նշել է, որ անպայման հաշվի կառնի թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի կարծիքը` հավելելով, որ Պոգբայի տրանսֆերի ձեռքբերման հարցում «Բարսելոնա»-ն Աբիդալի օգնության կարիքը կզգա: Իսկ Լապորտան Աբիդալին ակումբի մարզական տնօրեն նշանակելու մտադրություն ունի:
««Բարսելոնա»-ին շատ նորեկներ հարկավոր չեն, քանի որ թիմի կազմն առանց այդ էլ հզոր է: Սակայն մենք չենք կարող ակտիվություն չցուցաբերել տրանսֆերային շուկայում, քանի որ պետք է ապահովենք մեր ապագան: Եթե ցանկանում ենք «Բարսելոնա»-ում տեսնել Պոգբային, ապա կբանակցենք «Յուվենտուս»-ի հետ: Մենք լավ հարաբերությունների մեջ ենք ֆուտբոլիստի գործակալի հետ: Բացի այդ կա նաև Աբիդալը, ով Պոգբայի հետ ընկերություն է անում և ում կարիքը մենք կզգանք տրանսֆերային գործարքն իրականացնելու ժամանակ»,- Marca-ն մեջբերում է Լապորտայի խոսքերը:







































