Ամերիկացի ֆիզիկոսները պարզել են, որ տիեզերքի ընդարձակման պրոցեսը ընթացել է ալիքներով` մի ժամանակահատվածում այն արագացել է, իսկ այլ դարաշրջաններում նվազել է, ինչը արդեն պատահել է 7 անգամ, հայտնել են գիտնականները Astronomical Journal ամսագրում տպված հոդվածում:
Դեռևս 1929 թվականին հայտնի աստղագետ Էդվին Հաբբլն ապացուցեց, որ տիեզերքը տեղում կանգնած չէ`այն աստիճանաբար ընդարձակվում է, իսկ 20-րդ դարի վերջում հայտնաբերվել է, որ այն ընդարձակվում է արագացումով:
Առաջին 4-5 միլիարդ տարիների ընթացքում տեղի է ունեցել հակառակ պրոցեսը` Մեծ պայթյունին հետևած ակնթարթային ընդարձակումից հետո այն սկսել է սեղմվել: Ապա առեղծվածային մութ էներգիայի շնորհիվ սկսել է արագացումով ընդարձակվել արդեն 13.8 միլիարդ տարի:










































