Friday, 19 04 2024
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին

Լուկաշենկոյի նոր բացատրությունը երկրի արժութային ճգնաժամի մասին

Բելառուսում ստեղծված արժութային ճգնաժամը պայմանավորված է համաշխարհային շուկայում վառելիքի և հումքի գների աճով: Այս մասին այսօր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Նա նշել է, որ «նավթի գները վերջին մի քանի ամիսներին կրկնակի աճել են», թեև վերջին երեք ամիսներին իրականում նավթի գները աճել են մոտ 20%-ով: Նախկինում Լուկաշենկոն այլ պատճառաբանություն էր բերել Բելառուսում ստեղծված արժութային ճգնաժամի պատճառների մասին` նշելով, որ դա կապված է մեքենաների ներմուծման մաքսատուրքերի բարձրացման հետ:

Հիշեցնենք, որ մարտ ամսից Բելառուսում արժութային ճգնաժամը խորացավ. Բելառուսի ազգային արժույթը սկսեց կտրուկ արժեզրկվել: Մասնագետները այն պայմանավորում են նախևառաջ Բելառուսի արտահանման ծավալների կտրուկ կրճատմամբ և ներմուծման աճով:

Իշխանությունները մարտի սկզբից մի շարք արժութային սահմանափակումներ մտցրեցին: Օրինակ` ներմուծողներին արգելվեց երկրում 50 հազար դոլարից ավելի արտարժույթ գնել, որի արդյունքում Samsung-ն անմիջապես հեռացավ բելառուսական շուկայից: Սահմանվեց, որ արժութային բորսայում փոխարժեքի փոփոխությունները կատարվում են հայտերը ներկայացնելուց 30 օր հետո (նախկինում այն տևում էր սովորաբար 1 օր):

Արդյունքում բորսայից դուրս հայտնվեցին սպեկուլյանտները, և որոշ գնահատականներով, վերջին օրերին բելառուսական արժույթի պաշտոնական փոխարժեքի և սև շուկայում ձևավորված կուրսի տարբերությունն անցավ 25%-ից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում