Անգլիական «Լիվերպուլ»-ը և «Մանչեսթեր Սիթի»-ն ցանկանում են ձեռք բերել կատալոնական «Բարսելոնա»-ի եզրային հարձակվող Պեդրո Ռոդրիգեսի տրանսֆերը, վստահեցնում է El Mundo Deportivo-ն:
Ըստ աղբյուրի` ակումբները 27-ամյա իսպանացու տրանսֆերի դիմաց պատրաստ են «Բարսելոնա»-ին վճարել 25 մլն եվրո:
Պեդրոն վերջերս երկարաձգել էր իր պայմանագրի ժամկետը «Բարսելոնա»-ի հետ մինչև 2020 թվականը: Նշենք, որ Պեդրոյի հրաժարագինը կազմում է 150 մլն եվրո:









































