Իսպանական «Սևիլյա»-ի հարձակվող Կառլոս Բակայի գործակալ Սերխիո Բարիլյան չի բացառել իր հաճախորդի տեղափոխությունն Իտալիա, տեղեկացնում է Football Italia-ն:
«Ֆուտբոլում երբեք չգիտես, թե ինչ կլինի ապագայում: Կառլոսը բարձակարգ հարձակվող է, իսկ Ա Սերիան` բարձրակարգ առաջնություն: Այնուամենայնիվ, նա դեռ գործող պայմանագիր ունի «Սևիլյա»-ի հետ:
«Միլա՞ն»: Ես դեռ չեմ կարող խոսել անհատական առաջարկների մասին: Այժմ ես կարող եմ խոսել միմիայն իմ հաճախորդի մասին:
Նա հրաշալի ռմբարկու է, նա գոլերի հեղինակ է դարձել Կոլումբիայում, Բելգիայում և Իսպանիայում»,- հայտարարել է գործակալը:









































