Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Արտուրո Վիդալը կարող է կարիերան շարունակել Անգլիայում:
Daily Express-ի տեղեկությունների համաձայն` «Արսենալ»-ը հետաքրքրված է 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով:
Լոնդոնցիները պատրաստ են 30 մլն եվրո վճարել:
Կիսապաշտպանը համաձայն է անգլիական ակումբ տեղափոխվել, որտեղ հանդես է գալիս ազգային թիմի իր խաղընկեր Ալեքսիս Սանչեսը:
«Յուվենտուս»-ի հետ Վիդալի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2017 թվականի հունիսի 30-ը: Իտալիայի առաջնության նախորդ մրցաշրջանում նա մասնակցել է 28 հանդիպումների, 7 գոլ է խփել և գոլային 4 փոխանցում կատարել:









































