The local-ի փոխանցմամբ՝ ֆրանսիացի հայտնի քանդակագործ Օգյուստ Ռոդենի բրոնզաձույլ քանդակը Լոնդոնի աճուրդում վաճառվել է ավելի քան 1 միլիոն եվրոյով:
Խոսքը 1913 թվականին Ռոդենի հեղինակած «Աֆրոդիտե» քանդակի մասին է: Քանդակը բրոնզաձույլ է դարձել միայն նախորդ տարի: Երկու մետրանոց քանդակը պատկերում է հին հունական սիրո աստվածուհուն: Այն վաճառվել է 1.02 միլիոն եվրոյով:












































