Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Խեսե Ռոդրիգեսը հաջորդ մրցաշրջանում կարող է վարձավճարով հանդես գալ «Լաս-Պալմաս»-ում, տեղեկացնում է TMW-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «արքայական ակումբ»-ն ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսի խնդրանքով չպետք է վաճառի 22-ամյա իսպանացու տրանսֆերը:
Հիշեցնենք, որ 2014/15 թթ. մրցաշրջանում Խեսեն «Ռեալ»-ի կազմում անցկացրել է 21 հանդիպման, դարձել 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:









































