«Եթե չփոխվի սակագինը, սրա շղթայական ռեակցիան ապագայում է լինելու։ Միայն 7 դրամ ավելացումից բյուջե բերելու է 6,5 միլիարդ դրամ։ Կարելի էր հրաժարվել այդ 6,5 միլիարդ դրամից, և դա ծախսել ինչ-որ չափով իջեցնելու վրա։ Բազմիցս ասել եմ, որ հանրային քննարկումները պետք է անցնեին այնպես, որ հանրությունը համոզվեր, որ սրան այլընտրանք չկա։ Եվ չպետք է բեռը դրվեր ժողովրդի վրա»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, ով միացել է Բաղրամյան պողոտայում ակտիվիստներին։
Նրա խոսքով՝ չարժե, որ 23 միլիարդի համար մեր հանրություն այսքան ալեկոծվի և խնդիրներ առաջանան։ Նա նաև նշեց, որ դեմ է՝ այս պայքարի կուսակցականացմանը, այն պետք է մնա հասարակական շարժում։
«Խնդիրը ոչ թե 7 դրամի թվաբանական հաշվարկի մեջ է, խնդիրը այն է, որ հասարակությունը հարց դնի և իրեն երկրի տեր զգա, այդ դեպքում հասարակությունը չի կարող անտեսվի։ Համոզված եմ, որ այս շարժումը չի կարող անտեսվել, անպայման հաշվի է առնվելու»,-հավելեց պատգամավորը։











































