Մադրիդի «Ատլետիկո»-ի կիսապաշտպան Արդա Թուրանի գործակալ Ահմեդ Բուլուտը հայտարարել է, որ իր հաճախորդը չի ցանկանում տեղափոխվել «Միլան» և սպասում է անգլիական ակումբների առաջարկներին, տեղեկացնում է իսպանական AS-ը:
«Արդան ցանկանում է լքել Իսպանիան ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում և սպասում է անգլիական ակումբների առաջարկներին:
Նրան չի հետաքրքրել է «Միլան»-ի և ՊՍԺ-ի առաջարկները: «Միլան» տեղափոխվելու տարբերակը չի քննարկվել, քանի որ իտալական ակումբը հանդես չի գալիս Չեմպիոնների լիգայում:
ՊՍԺ-ն մի փոքր ավելի լավ տարբերակ է, սակայն ինչպես նշեցի, Թուրանը ցանկանում է հանդես գալ Անգլիայում»,- հայտարարել է գործակալը:









































