Tuesday, 14 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Մարկովին չեն կանչում Կրեմլ ասում՝ գնա ասա, որ Հայաստանում Մայդան է հասունանում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի ղեկավար Սմբատ Կարախանյանը:

– Պարոն Կարախանյան, արդեն մի քանի օր է՝ Հայաստանի տարբեր մարզերում և մասնավորապես՝ մայրաքաղաքում տեղի են ունենում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը բեկանելու պահանջով բողոքի ակցիաներ: Ինչպե՞ս եք գնահատում շարժման գործողությունները, արդյոք այս մեթոդներով հաջողության հասնելու գրավական կա՞:

Հայաստանում առկա է սոցիալական բունտ՝ դա փաստ է, կա էլեկտրական ճգնաժամ: Այս իրավիճակում դա սոցիալական բունտի մի մաս է, նույն հարցը կարող էր լինել գազի գնի հետ կապված՝ ինչքան էլ ասեն, թե բնակչության համար նորմալ չէ նաև գազի սակագինը:

Ընկերությունը կարող է լինել ռուսական, ֆրանսիական կամ ճապոնական, բայց կարգավորողը Հայաստանի իշխանություններն են, և պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է նրանց վրա: Ապապետական, ապազգային գործողություն է հոսանքի սակագինը բարձրացնելը: Քրեաօլիգարխիկ համակարգն իր կառույցներով ի վիճակի չէ տնտեսական, քաղաքական բարեփոխումների և իրավիճակի բարելավման՝ դա իր բնույթին կհակասի:

Այսօրվա դրությամբ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից՝ իշխանություններն ի սկզբանե այլ բան էին ծրագրել, ցանկանում էին վերահսկել շարժումը, բայց չկարողացան: Կան սցենարներ. մենք դա բոլորս գիտեինք: Քաղաքացիական շարժումը դուրս էր գալիս, գնում միտինգներ էր անում՝ «Տարոն ջան, սիրուն չի» սցենարով վերադառնում: Նախագահը դուրս էր գալիս ասում՝ ժողովուրդ, տեսեք՝ ինչ լավն եք:

Հիմա նմանատիպ սցենար հնարավո՞ր է:

– Դրանք սցենարներ են, իշխանական սցենարներ: Նախ՝ ուզում էին իրենց համար ենթակառավարելի կորիզ ստեղծել, հետո ամբողջ աշխարհում, մասնավորապես՝ Արևմուտքի մոտ տպավորություն ստեղծել, թե տեսեք՝ ռուսական ընկերությունը թալանեց, տարավ, իսկ մենք այնքան լավն էինք, որ փակեցինք:

Այդքան ասում են՝ Բիբին, Բիբին, բայց բոլոր կադրային հարցերը լուծվել են Հայաստանում՝ Հայաստանի իշխանությունների առաջարկներով: Դրա համար այդ ամենը սարկազմի նման մի բան է դարձել: Ամեն ինչ չստացվեց, իրավիճակը դուրս եկավ իրենց վերահսկողությունից: Բնական է, իրենք էլի ունեն իրենց մարդիկ՝ նույնիսկ ուղիղ եթերով է դա երևում, բայց ժողովուրդն այսօր չի կառավարվում իշխանությունների կողմից: Այս ամենը փուչիկի պես պայթելու է հենց Բաղրամյան 26-ի գլխին: Դրա համար ռուսական կողմն ասում է՝ մենք չենք խառնվում, բայց մենք պաշտպանելու ենք ժողովրդի ընդվզումը՝ գուցե ոչ ուղիղ, բայց այդպես են ասում։ Բնական է՝ հիմա Սերժ Սարգսյանը պետք է Ռուսաստանին ներկայացնի, որ արևմտյան ուժերը հերթական մայդանն են նախապատրաստում:

Այսօր Ռուսաստանն է փորձում այդպես ցույց տալ, ռուսասկան ԶԼՄ-ները և ոչ պատահական քաղաքագետներն են գրում, թե Հայաստանում գունավոր հեղափոխության փորձ է արվում:

– Բնական է, դա է ՀՀ իշխանությունների ձեռագիրը: Առաջին օրվանից Ռուսաստանի իշխանությունների լոբբիստները եկել են այստեղ ու ռուսական այս ալիքից այն ալիք ասում էին՝ ցույց տվեք Հայաստանում կատարվածը:

Մարդիկ, մեղմ ասած, հռհռում էին:

Հայաստանում այդքան դեպքեր տեղի ունեցան, Առաջին ալիքներով ոչ ոք դրանք չէր նշում: Հնարավոր է՝ ցույց էին տալիս, բայց ոչ այսպես աննորմալ ձևով:

Ցանկանում են Ռուսաստանին ցույց տալ, թե այստեղ ծանր վիճակ է, մենք պայքարում ենք Մայդանի դեմ, եկեք հասեք, թե չէ՝ Հայաստանը դառնում է Սաակաշվիլու Վրաստանի նման մի բան: Բայց սա չի նշանակում, որ իրենց պրիմիտիվ ուղեղներով կարող են առաջ գնալ:

Բնական է, արևմտյան ուժերը աշխատում են, ո՞նց կարող են չաշխատել՝ Ռուսաստանի իշխանությունները դա շատ լավ հասկանում են: Պետք է աշխատեն, բա չհնձված դաշտ է: Եթե ուշադրություն դարձնեք, ամեն ինչ հակառուսական է, լոզունգները և այլն։ Եթե ոչ՝ բացահայտ, ապա ենթատեքստով գոնե ամեն ինչ ասվում է:

Պարոն Կարախանյան, ռուսաստանցի քաղաքագետները նշում են, թե իբր այստեղ Եվրամիության դրոշներով են փողոց դուրս գալիս, ինչը բացահայտ սուտ է: Գուցե վախենում են, որ ռուսական ընկերության դեմ բողոքը կարող է ռեալ հակառուսական տրամադրություննե՞ր ստեղծել:

– Հակառուսականությունը առաջին հերթին խրախուսվում է իշխանությունների կողմից: Ռուսաստանում դա շատ լավ հասկանում են՝ Ռուսաստանում անուններով շատ պարզ գիտեն այդ ամենը։

Ընդհանրապես, այո՛, ռուսական կազմակերպությունը մեղավոր է, բայց Հայաստանի գործադիր կարգադրիչները ևս մեղավոր են՝ իրենք են նշանակել այդ մարդկանց ռուսական ընկերություններից, առանց իրենց գիտության չէր կարող այդպես լինել:

Կարող է ՀՀ իշխանությունների լոբբիստները գան և իրենց հետ լավ հարաբերություններ ունեցող քաղաքագետներին ասեն՝ սա ասեք, նա ասեք: Բայց սա ոչ թե Ռուսաստանի իշխանությունների տեսակետն է, այլ ՀՀ իշխանությունների ծրագիրը: Երբ պաշտոնապես այդ մասին խոսեն, այդ ժամանակ կասենք: Տեսանք, որ Պեսկովն ասաց՝ մենք հետևում ենք իրադարձություններին: Եթե այլ բան լիներ, Պեսկովը կասեր՝ գիտեք ինչ կա, Մայդան են անում, արևմտյան ուժերը գունավոր հեղափոխություն են անում, բայց այդպիսի բան չի ասում: Բնական է, որ արևմտյան ուժերը կցանկանան օգտվել իրավիճակից՝ ինչո՞ւ չեն ցանկանա՝ կա կոնկրետ հող, կա իրավիճակ, իշխանություններն էլ օգնում են՝ եկեք անենք:

Բայց Սերգեյ Մարկովը, որը Վլադիմիր Պուտինի վստահված անձն է, հայտարարում  է, որ Հայաստանում գունավոր հեղափոխության փորձ է արվում, և մարդիկ իբր դրսում Եվրամիության դրոշներով են:

Ոչ մի բան էլ չի համարվում, Մարկովը, եթե ուշադրություն դարձնեք, մի ամիս հետո մի բան կասի, հիմա՝ մի բան: Այստեղ խնդիր չկա, խնդիրը Մարկովը չէ, շատ լավ հասկանում ենք այդ ամենը: Մարկովին ՀՀ իշխանությունների լոբբիստներն ասում են՝ այսպես ասա, այդպես է ասում: Մարկովին չեն կանչում Կրեմլ ասում՝ գնա ասա, որ Հայաստանում Մայդան է. այդպիսի բան լիներ՝ Պեսկովը կասեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում